Հայտնի են Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները:
Գավաթը կվիճարկեն «Մալյորկան» ու «Աթլետիկը»։ Եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 6-ին Սևիլիայում:
Կիսաեզրափակիչ փուլում «Մալյորկան» երկու խաղերի արդյունքով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» (0:0, 1:1, 5:4 Փեն.), իսկ «Ատլետիկը» հետագա պայքարից դուրս է թողել «Ատլետիկոյին» (1:0, 3:0)։