Սպորտ

Այն, որ Մբապեն եղել է ընդունելությանը, միանգամայն նորմալ է. Մակրոն

Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Կիլիան Մբապեի հետ չի քննարկել նրա ապագան:

Երեքշաբթի օրը ՊՍԺ-ի հարձակվողը ներկա է գտնվել Ելիսեյան պալատում Կատարի Էմիրի պատվին կազմակերպված ընդունելությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից և կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:

Հարցին, թե այս ընթրիքը արդյոք Մբապեին պահելու փորձ էր, Ֆրանսիայ նախագահը ասել է.

«Ոչ, ոչ մի դեպքում։ Այդ հարցը չի քննարկվել, ես այն թողնում եմ ակումբի ղեկավարության հայեցողությանը։

Այն, որ Մբապեն եղել է ընդունելությանը, միանգամայն նորմալ է։ Նա իսկական չեմպիոն է, ով օգնեց վերակենդանացնել Ֆրանսիայի հավաքականի խաղը Քաթարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում: