Ջուդ Բելինգհեմը և Խոսելուն վերադարձել են մարզումների ընդհանուր խումբ՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ:
Բելինգհեմը էլ «Ռեալի» ընդհանուր խմբում է եղել այսօրվա մարզման առաջին րոպեներից․ հաղորդում է Cope-ն։
Բացի այդ, ինչպես գրում է El Chiringuito TV-ն, ընդհանուր խմբում այսօր աշխատում է նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 10-ից. նա կոճի կապանների վնասվածք է ստացել Լա Լիգայի «Ժիրոնայի» դեմ խաղում (4:0), որում դուբլ է ձևակերպել: Խոսելուն չի մասնակցել փետրվարի 18-ից, երբ գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (1:1):
Վաղը Լա լիգայի արտագնա խաղում «Ռեալը» կմրցի «Վալենսիայի» հետ: Մարտի 6-ին կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «ՌԲ Լայպցիգի» հետ: