«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին կարող է բաժանվել Nike-ից:
Ինչպես գրում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը մոտ է ամերիկյան բրենդի հետ համագործակցությունը դադարեցնելուն:
Եթե Nike-ի հետ պայմանագիրն իսկապես խզվի, «Բարսելոնան» հակված է սկսել սեփական ապրանքանիշի ներքո համազգեստ թողարկել: Դա անելու են BLM ընկերության միջոցով, որն արդեն արտադրում է ակումբի բոլոր ոչ սպորտային հագուստները։
Բացի այդ, ակումբը կարող է համագործակցել անանուն խոշոր միջազգային ընկերության հետ, որը կօգնի համազգեստի արտադրությանը:
Վերջնական որոշումը պետք է կայացվի մարտին, չնայած, ըստ աղբյուրների, այն կարող է ընդունվել արդեն հաջորդ շաբաթ: Հավանականությունը, որ հնարավոր կլինի պայմանավորվել Nike-ի հետ համագործակցությունը շարունակելու համար, փոքր է: