Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իտալիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Հայաստանը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները․ 50 կգ՝ Անուշ Գրիգորյան, 54 կգ՝ Տաթև Խաչատրյան, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 66 կգ՝ Անի Հովսեփյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 71 կգ՝ Գուրգեն Մադոյան, 80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան։