Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»: Էրիկ տեն Հագի սաները բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերում վեց հաղթանակ են տարել: Մանկունիացիները դեռ ոչ մի անգամ չեն պարտվել 2024 թվականին։
Վերջին 7 խաղի ընթացքում բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաները» հաղթել են «Նյուպորտին»(4:2), «Վուլվերհեմփթոնին» (4:3), «Վեստ Հեմին» (3:0), «Աստոն Վիլլային» (2:1), «Լյութոն Թաունին» (2:1) և «Նոթինգհեմ Ֆորեսթին» (1:0):
«Մանչեսթեր Յունայթեդն» իր հաջորդ հանդիպմանը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։