«Ռոմայում» հետաքրքրված են արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագրի երկարաձգմամբ: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դեբիլայի պայմանագրում կա 12 մլն դոլար հրաժարագնի կետ, որը գործում է միայն արտասահմանյան ակումբների համար: «Ռոմայում» ցանկանում են ազատվել այդ տարբերակից և բանակցություններ սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը ներկայումս ավարտվում է 2025 թվականին:
Իտալական A սերիայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Պաուլո Դիբալան մասնակցել է 18 հանդիպման, խփել է 11 գնդակ և կատարել 6 գոլային փոխանցում: