«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկիի՝ Գերմանիայում հիմնած «բիզնես կայսրությունն» այժմ արժե շուրջ 180 մլն ֆունտ:
Նրա բիզնեսը ներառում է խորովածի և պաղպաղակի կրպակների բրենդային ցանց: Պոդոլսկին նաև ունի երաժշտական փառատոն, սպորտային կենտրոն և ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում են նախկին հայտնի ֆուտբոլիստները և ոլորտի ազդեցիկ մարդիկ:
Նա առաջին անգամ գործարկել է իր Ice Cream United աղանդերային ապրանքանիշը 2017 թվականին՝ «Արսենալից» հեռանալուց երկու տարի անց։
Բիզնեսը հիմնադրվել է Քյոլնի բելգիական հատվածում՝ Պոդոլսկու առաջին պրոֆեսիոնալ ակումբի շրջանում։
Մեկ տարի անց քաղաքում բացվել է նրա առաջին կրպակը՝ «Mangal Döner Kebab»-ը, որն այժմ ողջ Գերմանիայում ունի շուրջ 30 մասնաճյուղ:
Պոդոլսկին իր բիզնես–ունակությունների շնորհիվ կարողությունը հասցրել է 177,5 միլիոն ֆունտ ստեռլինգի: