Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Լյութոնին» (6:2):
«Քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդը պենտա-տրիկի հեղինակ է դարձել. նորվեգացին գոլի հեղինակ է դարձել 3-րդ, 18-րդ, 40-րդ, 55-րդ և 58-րդ րոպեներին: հատկանշական է, որ Հալանդին գոլային 4 փոխանցումները կատարել է Կևին Դե Բրույնեն:
«Լյութոնի» կիսապաշտպան Ջորդան Քլարկն էլ դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ռոս Բարկլիի փոխանցումներից: