Լոնդոնի «Չելսին» պահպանում է հետաքրքրությունը «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նկատմամբ, սակայն դեռ չի պատրաստվում բաժանվել Մաուրիսիո Պոչետինոյից, ով ակումբ էր եկել միայն անցած ամռանը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հենց հիմա «ազնվականների» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել Պոչետինոյին, բայց եթե թիմը վատ արդյունքներ գրանցի, ապա «Չելսիի» ղեկավարների դիրքորոշումը կփոխվի: Այդ դեպքում լոնդոնյան ակումբը պատրաստ կլինի դիմել Լիսաբոնի «Սպորտինգը» գլխավորող Ամորիմի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամորիմի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները կարող են խաղադրույք կատարել Ռուբենի վրա, եթե չկարողանան գրավել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին: