Կիլիան Մբապեն կհանդիպի Ֆրանսիայի նախագահի և Կատարի էմիրի հետ:
Էմանուել Մակրոնը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայֆիին հրավիրել է ճաշի՝ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին հյուրընկալելու կապակցությամբ: Միջոցառումը տեղի կունենա Ելիսեյան պալատում՝ այսօր երեկոյան, որին կարող են ներկա գտնվել նաև ՊՍԺ-ի այլ ֆուտբոլիստներ․ հաղորդում Է Le Parisien:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալ-Խելայիֆին մասնակցելու է Գազայի հատվածում հրադադարի շուրջ Ֆրանսիայի նախագահի և Կատարի էմիրի բանակցություններին:
L’Equipe-ը, հղում անելով որոշ աղբյուրների, հավելում է, որ Ալ Թանին կարող է օգտվել այս ուղևորությունից, որպեսզի Մբապեին նոր առաջարկ անի և համոզի նրան՝ մնալ ՊՍԺ-ում: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն արդեն որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից: