Սպորտ

Ռոյսը կարող է տեղափոխվել նախկին ակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը, գրավել է ՄԼՍ-ի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ուշադրությունը․ հաղորդում է Footmercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոյսը որոշել է ամռանը ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ Դորտմունդից: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոյսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հեղինակավոր Transfermarkt ինտերնետ-պորտալը գերմանացի կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 7 մլն եվրո: Նշենք, որ Մարկո Ռոյսը մինչև Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելը խաղացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Գերմանացին դորտմունդցիներին միացել է 2021 թվականի ամռանը՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։