Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է վերադառնալ Գերմանիայի հավաքական:
34-ամյա ֆուտբոլիստը որոշման մասին հայտնել է Instagram-ում:
«Կարճ ասած՝ մարտից կրկին խաղալու եմ Գերմանիայի հավաքականում։
Ինչո՞ւ։ Քանի որ ինձ խնդրել էր հավաքականի մարզիչը, և ես համաձայնեցի։ Վստահ եմ, որ եվրոյի այս թիմն ունակ է շատ ավելիին, քան կարծում են շատերը»,- գրել է Կրոսը:
Կրոսը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի ամռանը՝ Եվրո-2020-ից անմիջապես հետո։ Գերմանիայի կազմում նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 29-ին, երբ գերմանացիները Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում պարտվել էին Անգլիային։