Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Պորտուն» տանը մրցել է Լոնդոնի «Արսենալի» հետ: Պորտուգալացիները հաղթել են նվազագույն հաշվով՝ մատուցելով խոշոր անակնկալ լոնդոնյան թիմին։
Հանդիպման միակ գնդակը խաղավարտին հեղինակել է «Պորտունի» ֆուտբոլիստ Վանդերսոն Գալենոն՝ 94-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։