Սպորտ

«Նապոլին» և «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հյուրերի կազմից 60-րդ րոպեին աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերի կազմից հանդիպման հաշիվը հավասարեցրել է Վիկտոր Օսիմհենը՝ 75-րդ րոպեին խփած գոլով։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունեն մարտի 12-ին։