Սպորտ

Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նման պատժի է արժանացել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում իբր աղջիկ բռնաբարելու համար․ հաղորդում է Marca-ն:

Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել դատավճիռը Կատալոնիայի, այնուհետ՝ Իսպանայի գերագույն դատարան:

2023թ․ հունվարից Ալվեսը կալանավորված է 2022թ․ դեկտեմբերին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում կնոջ բռնաբարության մեղադրանքով։ Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ դատարանն ավարտել է հետաքննությունը։ Դատախազությունը ֆուտբոլիստի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում։ Բռնաբարության համար առավելագույն պատիժը 12 տարվա ազատազրկումն է:

Գործով դատավարությունը տեղի է ունեցել փետրվարի 5-7-ը։