Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին կարող է փոխարինել Ալեքսանդր Չիչերինին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում․ գրում է The Guardian-ը:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ 46-ամյա Կոբիաշվիլին անցած տարի ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: The Guardian-ը նրան անվանում է Չեֆերինի «մերձավոր դաշնակից»:
Ըստ պարբերականի՝ «ակնհայտ» թեկնածուները քիչ են. դրանց թվում են Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդո Գոմեշը և ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի անդամ, ռումին Ռազվան Բուրլանուն: Գնահատելով ՈւԵՖԱ-ի նոր նախագահ ընտրվելու՝ նրանց շանսերը, լրագրողները նշում են, որ Գոմեշը ընտրությունների տարում արդեն 75 տարեկան է լինելու, իսկ նշաններ, որ ավելի երիտասարդ Բուրլանը կցանկանա պայքարի մեջ մտնել, հիմա չեն երևում:
Չեֆերինը ՈւԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից, նա վերընտրվել է արդեն երկու անգամ: Փետրվարի սկզբին նա հայտարարել է, որ չի առաջադրվելու 2027թ.-ին։