Սպորտ

Պաշտոնական. Տուխելը կլքի «Բավարիան»

Մյունխենի «Բավարիան» հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ մարզիչը, որի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը, կլքի պաշտոնը հունիսի 30-ին:

«Բավարիան» հայտարարել է, որ այդ որոշումը Տուխելի և գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենի հետ ընկերական բանակցությունների արդյունքում է եղել։

«Մենք պայմանավորվել ենք, որ մրցաշրջանի ավարտից հետո կդադարեցնենք համագործակցությունը։ Մինչ այդ մենք մարզչական շտաբի հետ, իհարկե, կշարունակենք ամեն ինչ անել առավելագույն հաջողության հասնելու համար», - ասել է Տուխելը:

Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023թ․ մարտին՝ Յուլիան Նագելսմանի պաշտոնանկությունից հետո։ 50-ամյա մասնագետի գլխավորությամբ մյունխենցիները նախորդ մրցաշրջանում դարձել են Գերմանիայի չեմպիոն:

Այժմ «Բավարիան» Բունդեսլիգայի 22 տուրից հետո 8 միավորով հետ է առաջատար «Բայերից»: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում թիմը պարտվեց «Լացիոյին» (0:1):