Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գերծանր քաշային կարգում այսօր ասպարեզ դուրս եկան Հայաստանի 2 «հսկաները»՝ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։
Տիտղոսակիր վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից և հիմնական պայքարն ընթացավ հենց հայ ծանրորդների միջև։
Արդյունքում՝ երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն (երկամարտում՝ 437 կգ)։