Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է

Ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը։ 

Ոսկե մեդալակիր են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։ 

Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճել են Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)։ 

Բրոնզե մեդալակիր են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։