Երեկ հայտնի դարձավ, որ Վալտեր Մացարին լքել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա փոխարեն թիմը կգլխավորի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կոլցոնան։
Սա նեապոլիտանական ակումբում մարզչի երկրորդ փոփոխությունն է այս մրցաշրջանում: Նոյեմբերին պաշտոնանկ արվեց Ռուդի Գարսիան, ով առաջին տարին էր անցկացնում թիմում։
Նախորդ անգամ այդքան հաճախ «Նապոլիի» մարզիչները փոխվում էին 1997/98 մրցաշրջանում։ Այդ ժամանակ թիմին հաջողվել է ղեկավարել միանգամից 4 մասնագետ՝ Բորտոլո Մուտտին, Կառլո Մացցոնեն, Ջովանի Գալեոնեն և Վինչենցո Մոնտեֆուսկոն։
«Նապոլին» այն ժամանակ 34 խաղում 24 պարտության դեպքում վաստակեց 14 միավոր, Ա Սերիայում զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց պայքարից:
Այժմ ակումբը 24 խաղում 36 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի 9-րդ հորիզոնականը: