Սպորտ

Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն, Գարի Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնութուն այսօր 102 կգ քաշայինների տղամարդկանց պայքարում Հայաստանի ներակայացուցիչներ Սամվել Գասպարյանը և Գարի Կարապետյանը զբաղեցրեցին մրցանակային տեղեր։ 

Սամվել Գասպարյանը երկամարտի արդյունքում նվաճեց արծաթե մեդալ, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալ։ 

Նշենք, որ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Սամվել Գասպարյանը նույն վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում միայն Սամվել Գասպարյանը նվաճեց մրցանակային տեղ՝ բրոնզե մեդալ։

Երկու հայ ծանրորդներն էլ ցույց տվեցին իրենց լավագույն արդյունքը կարիերայում։ Նշենք, որ Սամվել Գասպարյանը պահպանել է 7-րդ տեղը Օլիմպիական վարկանիշում