Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր և ազդարարեց պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։
Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք (105+122): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց տվեց չորրորդ արդյունքը։