Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 15-20 միլիոն եվրո:
Relevo-ի տեղեկություններով՝ կողմերը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն դեռ պայմանագիր չեն ստորագրել։ Դրանից առաջ ֆուտբոլիստին անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր։
Ֆուտբոլիստը դեռ չի համաձայնեցրել ՊՍԺ -ից հեռանալու պայմանները. նա խոստացել է հրաժարվել իրեն հասանելիք բոնուսների մի մասից: Բացի այդ, Կիլիանը թիմակիցներին հայտնել է, որ հեռանալուց առաջ ցանկանում է ՊՍԺ – ի հետ նվաճել բոլոր հնարավոր գավաթները, այդ թվում՝ չեմպիոնների լիգան:
Մբապեն գիտի, որ «Մադրիդ» տեղափոխվելու համար ստիպված կլինի ավելի համեստ ֆինանսական պայմաններ ընդունել, սակայն ֆուտբոլիստի մայրը՝ Ֆայզա Լամարին, դեռ մտադիր է առավելագույն օգուտ քաղել: Մասնավորապես, ֆուտբոլիստի կողմը ցանկանում է պահպանել իմիջային իրավունքների հնարավորինս բարձր տոկոսը։
Նշվում է, որ հարձակվողը դիտարկում է միայն «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը: