Սպորտ

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը Բուխարեստում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 

70 կգ քաշայինների եզրափակչում Անդրեասյանը 7։3 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերթելիձեին։ 

Այսօր Եվրոպայի չեմպիոնի կոչմանն էր արժանացել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում 10։0 հաշվով հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին։