Սպորտ

Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում վաղաժամ՝ 10։0 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսին և հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն։ 

Հիշեցնենք, որ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 1 րոպե 28 վայրկյանում 10։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշ Իսլամ Բազարխանովին։