3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար:
Կիսաեզրափակչում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթել է ռումինացի Ալեքսանդր Սովաչին, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանն ուժեղ է գտնվել մեկ այլ ռումինացի` Դրագոս Բադեայից, իսկ 92 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պերեզինովին։ Եզրափակիչները կկայանան փետրվարի 18-ին: