Սպորտ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գնդակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս տարվա փլեյ-օֆֆ փուլի և եզրափակչի պաշտոնական գնդակը: Գնդակը ստացել է Adidas UCL Pro Ball London անվանումը։

«Գնդակի դիզայնը փառաբանում է հյուրընկալող քաղաքը վառ գրաֆիկայով, որտեղ պատկերված են աստղերի մեջ կռվող երկու մռնչացող առյուծ: Չնայած այն Անգլիայի և նրա մայրաքաղաքի հարուստ պատմության և մշակույթի խորհրդանիշն է, առյուծը ներկայացնում է նաև խաղացողների քաջությունն ու ուժը, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենացանկալի գավաթի մեծությունը:

Դիզայնից բացի, գնդակը հագեցած է մի շարք տեխնոլոգիաներով, որոնք ստեղծվել են խաղացողների համար ամենաբարձր ճշգրտությունն ապահովելու համար: Prisma-ի նորարարական մակերեսային հյուսվածքը Եվրոպայի լավագույն խաղացողին կապահովի գնդակի տիրապետման ավելի մեծ ճշգրտություն», - ասվում է կազմակերպության կայքում:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: