Սպորտ

Մանվել Խաչատրյանը գերկամային հաղթանակ է տանում թուրք մարզիկի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգը ներկայացնող Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով հաղթեց Թուրքիայի գործող չեմպիոն Ադեմ Ուզունին։ Հայ մարզիկը դուրս եկավ Եվրոպայի առաջնության  կիսաեզրափակիչ:

Հատկանշական է, որ մրցակցին 5:0 հաշվով զիջելով՝ Մանվելը չկորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ և կարողացավ անհավանական քամբեք կատարել՝ հաղթելով 13:5 հաշվով: Թուրք մարզիկը նաև անցած տարվա Եվրոպայի առաջնության հաղթողն է եղել։

Նշենք, որ Հայաստանի մեծահասակների հավաքականի նորեկն ընդամենը 19 տարեկան է։