Կոտ դ' Իվուարի ազգային հավաքականը երրորդ անգամ է նվաճել Աֆրիկայի գավաթը: Մրցաշարի եզրափակիչում կոտդիվուարցիների թիմը 2:1 հաշվով հաղթել էր Նիգերիայի հավաքականին:
Առաջին կեսի 38-րդ րոպեին Նիգերիայի կազմից հաշիվը բացել է Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։ 62-րդ րոպեին Ֆրանկ Կեսյեն հավասարեցրել է խաղի հաշիվը։ 81-րդ րոպեին Սեբաստիան Հալեն հաղթանակ է պարգևել Կոտ դ’Իվուարի հավաքականին։
Այսպիսով, Կոտ դ' Իվուարը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է դարձել մրցաշարի հաղթող: Ավելի վաղ թիմին դա հաջողվել էր 1992 և 2015 թվականներին։
Հատկանշական է, որ մրցաշարի ընթացքում Կոտ դ' Իվուարի հավաքականն աշխատանքից ազատել է հավաքականի գլխավոր մարզիչ Ժան-Լուի Գասսեին և նրա օգնական Գիսլեն Պրանտանին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթն անցկացվել է Կոտ դ' Իվուարի հինգ քաղաքների վեց մարզադաշտերում (Աբիջան, Բուակե, Կորագո, Սան Պեդրո, Յամուսուկրո)՝ հունվարի 13-ից փետրվարի 11-ը: Մրցաշարին մասնակցել է 24 երկրի ազգային հավաքական: