Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթում է ռուս մարզիկին և պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը 1/4  եզրափակիչում հաղթեց ռուս մարզիկ Ադլետ Տյուլյուբաևին՝ 3:2 հաշվով։

Նշենք, որ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը ⅛ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիային։