Սպորտ

Ռադիկ Աբրահամյանը դարձել է Իրանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը: Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: Ռադիկը 176 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: