Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 9 ℃

Рус Eng

Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է. Պետրակով

Սպորտ

9 Փետրվարի, 9:53

Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է  ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների  մրցաշարի վիճակահանությունը։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է վիճակահանության արդյունքը․

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում