Սպորտ

Այսօր կկայանա Ազգերի լիգայի վիճակահանությունը

Փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։

ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները: 

A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:

D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:

Զամբյուղ 1
Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 2
Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ

Զամբյուղ 3
Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Զամբյուղ 4
Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում: