Սպորտ

Չեֆերինը չի առաջադրվի ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Չեֆերինը ցանկանում է փոփոխություններ կատարել ՈւԵՖԱ-ի կանոնադրության մեջ և զրոյացնել իր առաջին նախագահական ժամկետը, ինչը թույլ կտա նրան առաջադրվել 2027 թվականին:

Այսօր ՈւԵՖԱ-ի կոնգրեսում անդամների մեծ մասը աջակցել է այս և այլ փոփոխություններին: Անգլիան դեմ է արտահայտվել, Ուկրաինան՝ ձեռնպահ։

Չնայած դրան, Չեֆերինը հայտարարել է, որ չի առաջադրվի 2027 թվականին։

«Ես որոշում եմ կայացրել. այլևս չեմ պատրաստվում առաջադրվել 2027 թվականին», - հայտարարել է ՈւԵՖԱ-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Չեֆերինը ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից: