Քրիստիան Էրիկսենը կմնա «Ման. Յունայթեդում»՝ չնայած «Գալաթասարայի» կողմից հետաքրքրությանը:
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» կմնա մինչև ամառ: Նա երջանիկ է ակումբում և կենտրոնացած է մրցաշրջանի վերջին հատվածի վրա, գրում է Sky Sports-ը։
«Գալաթասարայը» ցանկանում է ուժեղացնել խաղադաշտի կենտրոնը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակում, որը Թուրքիայում բաց է մինչև փետրվարի 9-ը և նախնական հետաքրքրություն է ցուցաբերել Էրիկսենի նկատմամբ: Հաշվի առնելով ընթացիկ մրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» Քրիստիանի խաղաժամանակի ոչ մեծ քանակը՝ թուրքական ակումբը նրան բավականին բարձր է դասել կարճ ցուցակում:
Հաղորդվում էր, որ «Գալաթասարայը» ցանկանում էր վարձակալել դանիացուն՝ գնման իրավունքով:
Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։