Սպորտ

Մոուրինյոն իրեն դավաճանված է զգում «Ռոմայի» ֆուտբոլիստների կողմից

«Ռոմայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իտալական թիմի ֆուտբոլիստներն իրեն դավաճանել են:

Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն, պորտուգալացի մասնագետն իրեն դավաճանված է զգացել իր խաղացողների և ակումբի կողմից, որոնք անմիջապես իրեն փոխարինող են նշանակել Դանիելե Դե Ռոսիին: Մոուրինյոն իր հետ չի վերցրել «Ռոմայի» ֆուտբոլիստների նվիրած կոնֆերենցիաների լիգայի հաղթողի մատանին. նա այն թողել է թիմի ավագ Լորենցո Պելեգրինիի պահարանում:

Մոուրինյոյի՝ «Ռոմայից» հեռանալու մասին հայտնի է դարձել հունվարի 16-ին: Պորտուգալացին հռոմեական ակումբը գլխավորել է 2021 թվականի ամռանը։ 2021/2022 մրցաշրջանում «Ռոման» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ 2022/2023 մրցաշրջանում «գայլերը» հասել են Եվրոպա լիգայի եզրափակիչ։