Սպորտ

Ալվեշը դատարանում է. նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը դատարան է ժամանել բռնաբարության մեղադրանքով նիստի համար: Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանում ցուցմունք կտա 28 վկա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատախազությունը պահանջում է ֆուտբոլիստին դատապարտել 9 տարվա ազատազրկման և տուժողին 150 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել: Սակայն տուժողի ներկայացրած միջնորդությունը բարձրացրել է հնարավոր ազատազրկման ժամկետը մինչև 12 տարի:

Հիշեցնենք, որ հունվարին Դանի Ալվեշի դեմ մեղադրանք էր առաջադրվել Բարսելոնայի «Սաթոն» գիշերային ակումբում 23-ամյա աղջկա բռնաբարության համար: Նախկին ֆուտբոլիստին սպառնում է 12 տարվա ազատազրկում։ Ընդ որում, Ալվեշը կատալոնական բանտում կալանավորված է 2023թ․ հունվարի 20-ից։