Սպորտ

«Միլանի» սեփականատերը դիտարկում է Ջոկովիչին թիմ հրավիրելու տարբերակը

«Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն մի քանի ամիս շարունակ դիտարկել է աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին թիմի հոգեբան-մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը․ հաղորդում է La Repubblica-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կարդինալեն կարծում է, որ Ջոկովիչը կարող է օգնել հոգեբանական դժվարություններ ունեցող ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ Ջոկովիչին չի հաջողվել պաշտպանել տիտղոսը Australian Open- 2024-ում: Նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ չորս սեթում պարտվել է ապագա չեմպիոն, 22-ամյա իտալացի Յանիկ Սիններին։