Սպորտ

«Ինտերը» ծանր խաղում հաղթում է «Յուվենտուսին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Առաջ անցնելով նշենք, որ առաջնության առաջատարների միջև ծանր հանդիպում է ստացվել և «Ինտերը» հաղթել է նվազագույն հաշվով՝ 1-0։

37-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատին դարձել է ինքնագոլի հեղինակ։ 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 57 միավորով առաջինն է, իսկ «Յուվենտուսը»՝ 53 միավորով 2-րդը։