Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել «Ստրանջայի» մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը։ Հայ մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են ստացվել Սահակյանի համար, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն։

Հիշեցնենք, որ «Ստրանջայի» մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։