Սպորտ

Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» հետ Մբապեի պայմանագրի գումարը կարող է ամենամեծը լինել ակումբի պատմության մեջ։

Հունիսի 12-ին L'Equipe թերթը հայտնել էր, որ Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը և 2024 թվականի հունիսին կդառնա ազատ գործակալ: