Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընկերական հանդիպում են անցկացրել Ռոնալդուի «Ալ Նասր»- ը և Մեսսիի «Ինտեր Մայամի»- ն:
Միանգամից առաջ անցնելով նշենք, որ սաուդյան ակումբը ջախջախել է ամերիկյան թիմին. խաղն ավարտվել է 6:0 հաշվով ՝ հօգուտ սաուդցիների:
«Ալ Նասրի» կամզից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անդերսոն Տալիսկան, մեկական գոլ էլ խփել են Օտավիոն, Այմերիկ Լապորտն ու Մոհամեդ Խալիլ Մարանը։
Հատկանշական է, որ երկու ակումբի առաջատարներն էլ չէի մասնակցում հանդիպմանը մեկնարկային րոպեներից. Ռոնալդուն ընդհանրապես հանդիսատեսի կարգավիճակում էր հետևում հանդիպմանը, իսկ Մեսսին միայն 83-րդ րոպեին մտավ փոխարինման։