Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մրցել է «Օսասունայի» դեմ։ Չավիի թիմը հաղթել է նվազագույն հաշվով. հանդիպման միակ գնդակը խփել է կապտանռնագույների նորեկ բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն։
«Բարսելոնան» այդ խաղից հետո զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը վաստակած 47 միավորով։