Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարող է գլխավորել «Բարսելոնան»:
Ինչպես հաղորդում է Todofichajes - ը, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անձամբ է խորհուրդ տվել կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ ուշադրություն դարձնել Սկալոնիի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Չավիի՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» լքելու որոշման մասին հայտնի էր դարձել անցած հանգստյան օրերին: Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ից։ Այս ընթացքում 44- ամյա մասնագետը կատալոնացիների հետ նվաճել է երկու գավաթ՝ Իսպանիայի առաջնություն և Իսպանիայի Սուպերգավաթ (երկուսն էլ ՝ 2022/2023 մրցաշրջանում):