Սպորտ

Հեմիլթոնը նորից կաշխատի այն մենեջերի հետ, ում հետ նվաճել է 4 տիտղոս

«Մերսեդեսի» պիլոտ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի շրջանակներում կրկին աշխատելու է իր վաղեմի ընկեր Մարկ Հայնսի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։

Հայնսը Համիլթոնի անձնական մենեջերն է եղել 2016-2021 թվականներին, որից հետո նա հեռացել է նրանից՝ կենտրոնանալու իր սեփական բիզնեսի վրա: Մարկի տեղը զբաղեցրել է Պեննի Թոուն, որի պայմանագիրը բրիտանացու հետ ավարտվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

Հաղորդվում է, որ Թոուն կշարունակի համագործակցել Համիլթոնի հետ՝ նրա հետ աշխատելով իր որոշ նախագծերի վրա:

Հիշեցնենք, որ Հեմիլթոնը 7 անգամ հաղթել է «Արքայական մրցավազքում» (2008, 2014, 2015, 2017, 2018, 2019, 2020)․ աշխատելով Հայնսի հետ՝ բրիտանացին հաղթել է դրանցից 4-ը։

Ավելի վաղ Լյուիսը խոսել էր Ֆորմուլա-1-ում իր կայացման մասին։