Սպորտ

Պաշտոնական. Կլոպը հեռանում է «Լիվերպուլից» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»: Այդ մասին 56-ամյա մարզիչը հայտնել է թիմի երկրպագուներին ուղղված հատուկ ուղերձում:
Գերմանացի մասնագետի հետ ակումբից կհեռանա նաև մարզչական շտաբը։ Կլոպը որոշումը բացատրել է նրանով, որ «էներգիան սպառվում է»։  Յուրգենն իր որոշման մասին «Լիվերպուլին» հայտնել է դեռ 2023-ի նոյեմբերին։

«Այս ակումբում ինձ դուր է գալիս բացարձակապես ամեն ինչ։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս այս քաղաքում, մեր երկրպագուների շրջանում, ես սիրում եմ թիմին և ակումբի աշխատակիցներին։ Ես սիրում եմ ամեն ինչ:

Բայց ամեն դեպքում նման որոշում կայացնելը ցույց է տալիս, թե որքան համոզված եմ, որ պետք է այն կայացնեմ: Բանն այն է, որ իմ էներգիան սպառվում է: Հիմա, իհարկե, խնդիրներ չունեմ։ Ես որոշ ժամանակ գիտեի, որ ինչ-որ պահի պետք է հայտարարեմ այս որոշման մասին, բայց հիմա ես լիովին լավ եմ:

Ես գիտեմ, որ չեմ կարող անել այս աշխատանքը կրկին ու կրկին: Այն տարիներից հետո, երբ մենք ժամանակ անցկացրինք, այն ամենից հետո, ինչ միասին ենք անցել, իմ հարգանքն ու սերը ձեր հանդեպ աճեցին: Եվ ճշմարտությունը ամենափոքր բանն է, որ ես պարտական եմ ձեզ: Ուստի, ահա ճշմարտությունը: Ահա և վերջ», - ասել է Կլոպը:

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում էր 2015 թվականի հոկտեմբերի 8-ից:

Նրա գլխավորությամբ մերսիսայդցիները հաղթել են Չեմպիոնների լիգայում, ԱՊԼ-ում, աշխարհի ակումբային առաջնությունում, Անգլիայի գավաթում, Անգլիական լիգայի գավաթում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում, ինչպես նաև Անգլիայի սուպերգավաթում: