Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում միմյանց դեմ են մրցել Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան»:
Մադրիդցիները տանը հաղթել են «Սևիլիային» նվազագույն հաշվով՝ 1:0 և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ։
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Մեմֆիս Դեպայը՝ 79-րդ րոպեին։ Նշենք, որ առաջին խաղակեսում «Սևիլիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ չի իրացրել Անտուան Գրիզմանը։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմիանա «Ռեալ Սոսյեդադին», «Մալյորկային» և «Ատլետիկին»: