Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի խաղում աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոն առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քորի Գաուֆի նկատմամբ (WTA-ի դասակարգման աղյուսակում չորրորդն է): Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:2), 6:4 հաշվով:
Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 44 րոպե:
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Սոբոլենկոն կխաղա Դայանա Յաստրեմսկայա (Ուկրաինա) - Չժեն Ցինվեն (Չինաստան) դիմակայության հաղթողի հետ: Բելառուս թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է։