Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը երկու տարվա պայմանագիր է կնքել խորվաթական «Օսիեկի» հետ։ Մկրտչյանը արդեն հուլիսից վարձավճարով էր հանդես գալիս Խորվաթիայի բարձրագույն խումբը ներկայացնող ակումբում։
Մինչ այժմ նա «Օսիեկ»-ի կազմում անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում, 9-ը՝ առաջնության, 4-ը՝ կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, և ևս 2-ը՝ ազգային գավաթի շրջանակներում: